Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Հալեպի արևելքում 11 բնակավայր
Սիրիական բանակի զինվորները շարունակում են զարգացնել հարձակումը Հալեպ նահանգի արևելքում՝ ընդլայնելով անվտանգության գոտին դեպի հյուսիս և հարավ։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպից արևելք ընկած 11 բնակավայր, ինչպես նաև Հալեպ-Ռաքքա ավտոմայրուղու յոթ կիլոմետրանոց հատվածը։
«Սիրիական բանակը դաշնակից զորքերի հետ միասին շարունակում է հաջող ռազմական գործողությունը, որի շրջանակում նրան հաջողվել է վերահսկողություն սահմանել Այուբ և Ահմար ռազմավարական բարձունքների նկատմամբ, այդ թվում Ռասմ էլ-Կուրում, Ալ-Մաբուջա, Հազազ, Ասիմա, Հասաֆ, Զուբեյդա և մի քանի այլ գյուղական համայնքների»,-նշել է աղբյուրը։
«Իսլամակա պետության» ահաբեկիչները տասնյակ զոհեր և վիրավորներ ունեն, ինչպես նաև զրկվել են զիվորական տեխնիկայի զգալի մասից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան