Քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում ավիացիայի զարգացման վերաբերյալ որևէ դրույթ չունեն. Վիկտոր Վանցյան
Քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում ավիացիայի զարգացման վերաբերյալ որևէ դրույթ չունեն: Այս մասին այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Զբոսաշրջային և ավիագործակալների ազգային ասոցիացիա» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչ Վիկտոր Վանցյանը:
Նրա խոսքերով՝ խոսվում է զբոսաշրջության զարգացման մասին, մինչդեռ և ավիացիոն, և զբոսաշրջության ոլորտների զարգացման համար գրեթե ոչինչ չի արվում:
Ըստ Վիկտոր Վանցյանի՝ ՀՀ կառավարության նոր ծրագրում նշված է, որ մինչև 2020 թվականը նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը 1 մլն-ից հասցնել 5 մլն-ի, մինչդեռ կառավարության բյուջեով անցած տարվա համեմատ գրեթե 2 անգամ նվազեցվել է տուրիզմին տրամադրվող բյուջեն:
«Տարածաշրջանում մենք անմրցունակ ենք: Միայն հարևան Վրաստանի հետ եթե համեմատենք, ապա այս տարի Վրաստանն ընդունել է 6 միլիոներորդ զբոսաշրջիկին, իսկ մեզ մոտ ընդամենը 1 միլիոն զբոսաշրջիկ է եկել, դրա մեջ մտնում են նաև մեր հայրենակիցները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտին, նա նշեց, որ չունենք սեփական ազգային ավիափոխադրող, ավիացիայի զարգացման պետական ծրագիր, ավիացիոն օրենսգիրք:
«Կառավարության հետ և զբոսաշրջային, և ավիացիոն հարցերով մի շարք հանդիպումներ ենք կազմակերպվել, բայց դրանք արդյունք չեն տվել։ Միգուցե շատ գրագետ, բանիմաց մարդիկ են մեր կառավարության աշխատակիցները, բայց, ցավոք սրտի, ավիացիոն ոլորտի ոչ մի մասնագետ չունեն, բոլոր հանդիպումներում էլ պրոֆեսիոնալ ավիատոր չընդգրկեցին, որպեսզի կարողանայինք այս ոլորտում արդյունքի հասնել», - ընդգծեց Վիկտոր Վանցյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աշխատավարձերի բարձրացում, ցածր տոկոսադրույքներով վարկեր՝ որքանով են իրատեսական նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթները
- Խոստումներում բազմաթիվ են անիրատեսական դրույթները. տնտեսագետը՝ նախընտրական ծրագրերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները