Ջրառատի գործով Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել է
Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նախօրեին մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտիտեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քրեական գործով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ջրառատում 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. մարտի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները և կողմնակիցները։
Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին և անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, որի արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Հակոբ Մելքոնյանին և անչափահասին՝ միջին ծանրության վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Սարգսանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի ( Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ միջադեպի մյուս մասնակիցների գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ս. Օհանյան. Եթե Ջրառատում կատարվածին ճիշտ գնահատական չտրվի, ոչ մեկի համար լավ չի լինի
- Ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության. Կարեն Կարապետյան
- Ջրառատում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է
- ՕՐՕ-ի հայտարարությունը Ջրառատի դեպքերի կապակցությամբ
- Ոստիկանությունում է Ջրառատում կրակելու մեջ կասկածվող անձը. Ջանոյան
- Էլինար Վարդանյան. Ջրառատում տեղի ունեցածն ամենաթողության հետևանք է
- Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Ջրառատի դեպքի մասին
- Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 3 անձ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
- Ջրառատում այսօր տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել
- Ոստիկանություն. Ջրառատից երեք վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց
- Կրակոց եղել է. Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- «Փաստինֆո». Գեներալ Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Ջրառատում
- Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին կտրվի համապատասխան ընթացք. Աշոտ Ահարոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան