Տնտեսություն 17:41 18/03/2017 Հայաստան

Աշխատավարձերի բարձրացում, ցածր տոկոսադրույքներով վարկեր՝ որքանով են իրատեսական նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթները

Բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում խոսվում է աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացման, ինչպես նաև աղքատության մակարդակի նվազման մասին, սակայն հստակ միջոցառումներ, ուղիներ, քայլեր, թե ինչպես են դրանք իրականացնելու, նշված չէ: Այս մասին այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կուսակցությունների և դաշինքների նախընտրական խոստումների՝ տնտեսությանը վերաբերող դրույթների վերաբերյալ մի խումբ հայտնի տնտեսագետների մասնակցությամբ  կազմակերպված քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ, դոցենտ Մարգարիտա Եղիազարյանը:

«Օրինակ, առաջարկում են միջին աշխատավարձը կրկնապատկել, թոշակները բարձրացնել մինչև 83 հազար դրամի, նպաստները շեշտակի բարձրացնել, բայց ինչպե՞ս: Առաջարկում են 30-50%-ով ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը, բայց ինչպես են ապահովելու այդ ամենը, ցավոք սրտի, ոչ  մի տեղ մատնանշված չէ: Այս տեսանկյունից քաղաքական ուժերի հայտարարություններն ավելի շատ դեկլարատիվ բնույթ են կրում և ընտրողի մոտ տարակուսանք են առաջացնում»,- ասաց Մարգարիտա Եղիազարյանը՝ հավելելով, որ ինքը, օրինակ, այս հայտարարություններին չի հավատում, ուստի կարծում է, որ պետք է նպատակներին հասնելու համար ձևակերպեն հստակ ուղիները:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ  Թաթուլ Մանասերյանը էլ նշեց, որ ծրագրերում քիչ չեն դրույթներ, որոնք վերաբերում են ֆինանսական համակարգին, բանկային համակարգին: 

Մասնավորապես, առաջարկում են բանկային համակարգի զարգացման նոր ռազմավարության  մշակում, վարկավորման տոկոսադրույքների կտրուկ կրճատում, գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից  վարկերի սուբսիդավորում այն հաշվարկով, որ վարկային տոկոսադրույքը  չգերազանցի տարեկան 10 տոկոս դրամային վարկավորման շեմը, իսկ մինչև 5 տոկոսը լինի պետության սուբսիդավորմամբ:

Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեպքում էլ առաջարկվում է նախապատվությունը տալ կամավոր համակարգին, իսկ կուտակային հիմնադրամում հավաքված գումարներն օգտագործել  հիփոթեքային եղանակով բնակարային ձեռքբերման, հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան համար:

Մեկ այլ քաղաքական ուժի նախընտրական ծրագրում բանկային համակարգի վերաբերյալ հետևյալ դրույթը կա. պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին, սակայն գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 տոկոսի շեմը:

Թաթուլ Մանասերյանը նաև անդրադարձավ  քաղաքական ուժերի կողմից հնչած այն հայտարարություններին, թե պետությանը վարկերը տրամադրվել են 0 տոկոսով, բայց դրա փոխարեն ունենք 650 հազար ընտանիք և 1,4 մլն վարկառու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքի 2-3 անդամ վարկի տակ է:

Տնտեսագետը Հայաստանի բանկերի միության փոխնախագահ Սեյրան Սարգսյանին խնդրեց ներկայացնել, թե որքանով են այս դրույթները իրատեսական, արդյոք պետությանը 0 տոկոսով վարկեր տրամադրվել են:

Սեյրան Սարգսյանն անդրադարձավ ծրագրերից մեկում նշված այն դրույթին, թե  գյուղատնտեսական ոլորտի վարկավորումը կիրականացվի  3-5 տոկոսով, մինչդեռ որևէ ճանապարհ չի նշվում՝ միջոցները որտեղից են վերցնելու, ինչի հաշվին են այդ վարկավորումն իրականացնելու:

«Նախ միջազգային կառույցներից ներգրավված միջոցները արտարժույթով տատանվում են 6-7 տոկոսի սահմաններում  և այն հայտարարությունը, որ 0 տոկոսով  կառավարությանը միջոցներ են տրամադրվել, ես որևէ նման դեպքի ծանոթ չեմ: Այսինքն՝ վստահ չեմ, որ դա համապատասխանում է իրականությանը»,- ասաց Սեյրան Սարգսյանը՝ հավելելով, որ եթե այդ տոկոսադրույքներին ավելացնում են բանկերի մարժան, իսկ դա վերջին 20 տարիներին աննախադեպ ցածր է եղել՝ 2-2,2 տոկոսի շրջանակներում, ապա գյուղատնտեսության վարկավորումը, բնականաբար, 3-5 տոկոսով չի կարող լինել:

Ինչ վերաբերում է դրամով վարկավորմանը, ապա նրա գնահատմամբ, այստեղ խնդիրն ավելի մեծ է, քանի որ տնտեսությունում դրամի սակավություն կա և դրամն ավելի թանկ է: «Եթե ՀՀ կառավարությունը պետական պարտատոմսերով 10-12 տոկոսով է միջոցներ ներգրավվում, ապա ֆինանսական կառույցներն ավելի  բարձր տոկոսով են  միջոցներ ներգրավվում»,- ասաց նա:

Սեյրան Սարգսյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ ծրագրերից մեկում առաջարկվում է կիրառել գյուղատնտեսական վարկերի համաներում,  բայց թե ում և ինչի հաշվին, նույնպես նշված չէ: «Այսօր գյուղատնտեսական պորտֆելը կազմում է 312 մլն դոլար և արդյոք այդ ծախսերը պետությունը կամ որևէ կառույց կարո՞ղ է իր վրա վերցնել: Նման  հայտարարությունները որոշ մարդկանց մոտ կարող են սպասումներ ձևավորել, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում: Ուստի նման հայտարարությունները կարող են շփոթության մեջ դնել մարդկանց և անհարկի սպասումներ ձևավորել, որոնք հետագայում կարող են մեծ հետևանք ունենալ»,- ընդգծեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}