Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,82%-ով՝ հասնելով 48,38 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,60%-ով՝ հասնելով բարելի համար 51,45 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: