Հավաք-երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի. օր հինգերորդ
Ազատության հրապարակում մեկնարկել է հավաք-երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Հավաքի նախաձեռնողներից Շահեն Հարությունյանը հայտարարեց. «Կառավարությունը ցուցարարներին անտեսեց, կանչեց, որ մեր պահանջների պատասխանը տա, գնացինք, չտվեց, այսօր էլ դեռ չի տվել»:
Նա նշեց, որ հաջողության հասնելու համար պետք է պայքարել ամեն օր, ամեն ժամ:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում էին Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ինչպես նաև պատժել Արթուր Սարգսյանի մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողներին։
Շ. Հարությունյանը տեղեկացրեց, որ Ա. Սարգսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու իրենց պահանջը չեղավ, քանի որ մարդիկ չցանկացան պայքարել, «զենքերը միանգամից վայր դրեցին»:
Նշենք, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին, հուղարկավորությունը՝ մարտի 22-ին:
Շ. Հարությունյանը նշեց, որ վաղը կհավաքվեն և քայլերթով միասին գնան «Հաց բերողի» հոգեհանգիստի արարողությանը, իսկ հաջորդ օրը կմասնակցեն հուղարկավորությանը:
Հավաքին հաջորդեց երթ՝ Մոսկվոյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ազատության հրապարակ երթուղով:
«Կոչ ենք անում ոստիկանությանը պահպանել հանդուրժողականություն, ոստիկանության դեմ ոչինչ չունենք: Երթի մասնակիցներին խնդրում եմ անիմաստ տեղը ոստիկաններին չվիրավորել, սադրանքներ չանեք, ոստիկաններին չլարեք մեր դեմ, որ մեր դեմ խոսելու առիթ չլինի»,- ասաց Շ. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան․ «Եռաբլուրն ունի շատ հստակ զինվորական պանթեոնի խորհուրդ»
- Հավաք-երթ՝ ի հիշատակ Հաց բերողի
- Պահանջում են Հաց բերողին հուղարկավորել Եռաբլուրում (Լրացվում է)
- Արթուրը խղճի զոհ էր. Քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
- Հովիկ Աբրահամյան. Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում
- Եթե եղել են թերություններ, ապա մեղավորներն անպայման կպատժվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ «Հաց բերող»-ի մասին
- Հաց բերողի մահը վրա է հասել երկարատև անմարդկային վերաբերմունքի հետևանքով. էդմոն Մարուքյան
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ-ն և «Ծառուկյան» դաշինքը մարտի 17-ին դադարեցնում են քարոզարշավը
- «Հաց բերողի» հարազատները կարող են մասնակել դատաբժշկական փորձաքննության կատարմանը
- Եթե պարզվի՝ անբարեխիղճ գործողություններ են կատարվել, մեղավորները կպատժվեն. «Հաց բերող»-ի մահվան մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան