Ազգային ժողովի նիստը չկայացավ
Այսօր մեկնարկեց ինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Սակայն քվորում չլինելով պատճառով՝ նիստը չկայացավ:
Գրանցվեց ընդամենը 23 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավոր:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրեքի 44-րդ հոդվածը, որի համաձայն՝ եթե քվորում չի ապահովում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի վերջին օրվա նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Այդ ժամանակը լրագրողը հետաքրքրվե էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, թե մարտի 20-ի նիստը կկայանա՞, նա ասել էր. «Չեմ կարող ասել: Ես՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, կգամ, կգրանցվեմ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերիմեն Նաղդալյանն անպայման կգան, մնացյալի մասին չեմ կարող ասել, ակտիվ քարոզչական փուլ է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը
- Նոր երևույթ չէ. ԱԺ փոխնախագահը՝ քվորում չլինելու մասին
- ԱԺ հերթական նիստը չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին