Եթե ԱԺ մտնենք, կտրելու ենք աղանդների ու մարմնավաճառության «քոքերը». Տաճատ Սարգսյան
«Ի դեմս Հայաստանի կոմունիստական կուսակցության՝ հայ ընտրողը գործ ունի 114-ամյա կուսակցության հետ: Այս կուսակցության պատմությունը գրվել է ոսկե տառերով: Պատահական չէ, որ ԽՍՀՄ 70 տարիները եղել են Հայաստանի ոսկեդարը»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԿԿ ղեկավար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով, նախորդ ընտրություններում ՀԿԿ-ն չհայտնվեց խորհրդարանում, բայց ոչ թե նրա համար, որ թույլ էր, այլ տեղի ունեցան ընտրակեղծիքներ: Այժմ, ըստ Տաճատ Սարգսյանի,առաջարկում է անվճար կրթություն, առողջապահություն և այլն:
«Տարիներ առաջ մենք կարողացանք ոչ միայն ոտքի հանել քայքայված տնտեսությունը, այլև տասնյակ անգամներով ավելացնել դրա զարգացման տեմպերը: Այժմ մենք ցավում ենք, որ մեր կողմից ձեռք բերվածը զրոյացվեց, թալանվեց իշխանությունների գիտությամբ: Ամաչում եմ, որ այսօր երկրում ծանր վիճակ է ստեղծվել՝ արտագաղթ, սոված քնող քաղաքացիներ, կոռուպցիա: Երկրի հարստությունն այժմ մի քանի ընտանինքերի ձեռքերում է»,- ափսոսանք հայտնեց ՀԿԿ ղեկավարը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին Հայաստանում փակվել է 400 մանկապարտեզ, 200 դպրոց և 800 մշակութային օջախ:
Տաճատ Սարգսյանը նաև նշեց, որ իրեն հաճախ են հարցնում են, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով են ընտրություններին մասնակցում. «Մենք պատասխանում ենք, որ ունենք 20 հազար անդամներ, որոնք անդամավճար են մուծում, ունենք հզոր համակրիրներ: Նրանք բոլորը գտնում են, որ մեր կուսակցությունը, որպես ընդդիւմադիր ուժ, պետք է հայտնվի Ազգային ժողովում: Այդ դեպքում մեր գործունեությունը կբխի միայն և միայն ժողովրդի շահերից: Ինչ վերաբերում է վարչապետի մեր թեկնածուին, ապա այս հարցում չենք շտապում: Երբ անցնենք ԱԺ, այն ժամանակ էլ կհայտարարենք»,- ասաց նա:
Բանախոսն ասաց,որ ԱԺ-ում հայտնվելու դեպքում կտրելու են աղանդների, մարմնավաճառության «քոքերը»:
Վերջում Տաճատ Սարգսյանը նշեց, որ պետությունը պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել Արցախի հիմնախնդիրը, մասնավորապես՝ առաջին գծում ծառայություն իրականացնողները զինծառայողներին պետք է ազատել կոմունալ վճարներից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին