
Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «կրկին կսիրահարվեն միմյանց». Յունկեր
Եվրամիության կազմից գուրս գալու մասին հայտարարած Մեծ Բրիտանիայի օրինակին չի հետևի միության անդամ որևէ այլ երկիր,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Բրիտանիայի օրինակը կդրդի բոլորին՝ գիտակցել, որ ավելի լավ է դուրս չգալ ԵՄ-ից», -Յունկերի հայտարարությունը մեջերել Է EUobserver բրյուսելյան ինտերնետ-թերթը:
Յունկերի խոսքով՝ Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «կրկին կսիրահարվեն միմյանց և կնորացնեն իրենց ուխտը Եվրամիության առջև»:
Ավելի վաղ Յունկերն առաջարկել էր անցնել Եվրոպայի միասնական գործունեության ավելի ազատական մոդելի։
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին
- Brexit-ը կարող է գործարկվել մարտի 14-ին. ԶԼՄ-ներ
- Թերեզա Մեյն ուզում է Brexit –ից հետո հրաժարվել ԵՄ-ին 60 միլիարդ եվրո վճարելուց