Բլոգերների տեսակետները Արցախի միջազգային ֆորումում
«Այս տարածաշրջանն ունի տուրիստական մեծ ներուժ: Զբոսաշրջիկները հաճախ հարցնում են Ադրբեջանի սև ցուցակի, սահմանն անցնելու մասին, սակայն կարծում եմ, որ պետք է սահմանները բաց լինեն և յուրաքանչյուր ժողովուրդ ունենա ինքնորոշման իրավունք, իսկ եթե ծագեն հակասություններ, ինչը որ անխուսափելի, ապա հարցերը լուծվեն ոչ թե պատերազմում, այլ բանակցային սեղանի շուրջ քննարկումներում»,-այս մասին հայտարարել է Արցախում տեղի ունեցող բլոգերների միջազգային ֆորումի մասնակից բլոգեր Անտոն Մեխուրովը:
«Ես շատ ուրախ եմ Արցախ կատարած իմ առաջին այցելությամբ: Իմ համար շատ կարևոր այցելություն էր, այն առումով, որ ես երբևէ չէի եղել այստեղ և երկրորդ, որ իմ նախապապերը Գյումրիից են, ինձ համար սա հնարավորություն է տեսնել այս տարածաշրջանը, սատարել մարդկանց, պատմել աշխարհին, թե ինչ է տեղի ունենում այստեղ: Ինձ շատ գրավեց փողոցների մաքրությունը»,- նշել է բլոգերը:
Ֆորևումին մասնակից Հայաստանը ներկայացնող տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն, անդրադառնալով ֆորումի նպատակներին, նշեց, որ նպատակները շատ են և առանձնացրեց կարևորները. «Առաջինը կարծում եմ Արցախը տեսանելի դարձնել աշխարհին սոցիալական մեդիաների և բլոգների միջոցով, ինչպես նաև կարևոր է կապեր հաստատելու տեսանկյունից»:
Ռուսական «Кавказский узель» կայքի լրագրող բլոգեր Ալբերտ Ոսկանյանը իր ելույթում անդրադարձավ հրապարակվող թեմաների կարևորության խնդրին:
«Ես հարթակ ունեմ ինչի մասին պետք է գրեմ: Սա ասում եմ, քանի որ շատերը ցանկանում են Արցախի մասին տեղեկանալ՝ ով ենք մենք, ինչով ենք զբաղվում: Ես սկսեցի գրել մեր մասին, մեր բնության մասին, մեր ժողովրդի մասին, տղաների աղջիկների մասին, մեր լրատվամիջոցների, մեր բուհերի մասին, մեր աշխատավորների մասին, մարդկանց ճակատագրերի մասին և իմ լսրանը կտրուկ աճեց»,- նշեց Ոսկանյանն ու հավելեց, որ մարդիկ ուզում են իմանալ Ղարաբաղի մասին:
«Մենք հետևում ենք Արցախի համացանցային լրատվամիջոցներին ուստի կցանկանայինք ծանոթանալ ոչ միայն պաշտոնական լրահոսին, այլ հասարակ մարդկանց տեսակետներին, ինչ են իրենք ուզում, ուր են ուզում գնալ, ինչպես են ապրում այն մարդիկ, ովքեր պատերազմ են վերապրել»,- նշեց նա:
Տեղեկատվական պատերազմների վերաբերյալ բլոգերը նշեց, որ ինքը մերժում է այդ եզրույթը և չի ընդունում, չանայած որ իրեն բազմիցս փորձ են արել ներքաշել դրա մեջ:
Կարևորելով բլոգոլորտի դերը, բլոգեր Ոսկանյանը նշեց, որ լավ կլիներ, եթե Արցախում շատ լինեին բլոգերները:
Ֆորումին ներկա ռուսական «Полит.ru» կայքի բլոգեր Բաքվից Ռուսաստան տեղափոխված Սալիան Սավուն անդադարձավ փախստականների խնդրին, ոչ թե քարոզչական, ինչպես նշեց վերջինս, այլ զուտ մարդկային տեսանկյունից:
«Ադրբեջանցի փախստականների խնդիրը մինչև աժմ դեռ առկա է, մեր փախստականները շարունակում են ապրել սոցիալական բնակարաններում ունեն միջազգային կարգավիճակ,սակայն մեր խնդիրը կենցաղային չէ, եղել են դեպքեր, երբ դիմել ենք Կարմիր խաչին, սակայն մեզ ասել են Ղարաբաղում սոված մարդիկ չկան: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր գույքն ու ունեցվածքը մեր տները մնացել են այնտեղ, մեզնից ներողություն չեն խնդրել, մեր թողած գույքի համար փոխհատուցում չի եղել և այլն: Մենք՝ փախստականներս, ակտիվորեն մասնակցել ենք բոլոր տեսակի հանրաքվեներին, այդ թվում և ԼՂ ինքնորոշման հանրաքվեին, մասնակցել ենք նաև մարտական գործողություններին, ունեցել ենք զոհեր, բայց թողել ենք մեր քաղաքները»,- նշեց բլոգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան