Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 29-ին սկսելու է երկիրը՝ Եվրոպական միության կազմից դուրս հանելու գործընթացը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ԵՄ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Տիմ Բարրոուն տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակին:
2016 թ. հունիսի 23-ին կայացած հանրաքվեում Անգլիան և Ուելսը կողմ են քվեարկել Եվրամիություն դուրս գալուն, մինչդեռ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան կողմնակից են ԵՄ կազմում մնալուն:
«Անցած տարվա հունիսին Բրիտանիայի ժողովուրդն ընդունել է ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ պատմական որոշում: Հաջորդ չորեքշաբթի կառավարությունը կկատարի այդ որոշումը և պաշտոնապես կսկսի գործընթացը»,- հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը:
Նրա խոսքով, կառավարությունը «երկրի համար կարևորագույն բանակցությունների շեմին է կանգնած»:
«Կառավարությունը հստակ ներկայացրել է իր նպատակները՝ հասնել համաձայնության, որը կհամապատասխանի Բրիտանիայի բոլոր ազգերի և բոլոր շրջանների ու ամբողջ Եվրոպայի շահերին: Դա նոր դրական գործընթաց է Բրիտանիայի և ամբողջ Եվրոպայից մեր ընկերների ու կողմնակիցների միջև»,- ասել է նա:
ԵՄ հետ բանակցությունները կտևի շուրջ 2 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան