Կոնգրես-ՀԺԿ դաշինք. ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հանդես է եկել հայտարարութամբ ԱԺ ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ: Դաշինքի նախըտրական շտաբի տարածած հայտարարության մեջ նշված է.
«Ս.թ. հունվարի 21-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել Ազգային ժողովի ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխելու և ապրիլի 21-30-ի միջակայքում նշանակելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը և բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը։ Քանի որ դա տեղի չունեցավ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը Ազգային ժողովում ստորագրահավաք կազմակերպեց այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ հավաքել պատգամավորների՝ անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Մյուս կողմից, սակայն, իշխանությունը հնարավոր համարեց ընտրությունները «մի քանի օրով» տեղաշարժելը, եթե այդ հարցում լինի մասնակից քաղաքական ուժերի համաձայնությունը։
Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցը միայն նրանց հարազատներին ու մտերիմներին չի վերաբերում։ Ինչպես մեկ տարի առաջ, դրա արժևորումն ու վերաբերմունքը համազգային ընդգրկում է ունենալու։ Այդ օրը բոլորս ենք մասնակցելու զոհերի հիշատակի հարգման արարողություններին, ուստիև նույն օրը համապետական ընտրությունների անցկացումը, մեղմ ասած, անպատեհ է։
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում ընտրություններին մասնակից դաշինքներին և կուսակցություններին համաձայնության գալ այս հարցում և առաջարկել իշխանությանը ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը»։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ ամբողջական համաձայնություն քաղաքական դաշտում չկա. Շարմազանով
- ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնությանը միացել է 19 պատգամավոր
- ՀԱԿ-ն ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք
- Ընտրությունների օրվա հետ կապված հարցի շուրջ Դավիթ Հարությունյանը պատասխանել է Էլինար Վարդանյանին
- Սերժ Սարգսյան. Անձամբ ես դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը
- Էլինար Վարդանյանի բաց նամակը ՀՀ նախագահին
- Ընտրությունների օրը սահմանվել է ԸՕ-ի համաձայն. Տիգրան Մուկուչյան
- Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան