Մոուրինյոն գոհ է տղաներից. «Նրանք հոյակապ էին»
«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է երեկ կայացած հանդիպումից: Dailymail-ի փոխանցմամբ, նա խաղը հոյակապ է գնահատել:
«Տղաները բացարձակապես տվեցին ամեն ինչ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:1 հաշվով հաղթեց «Միդլսբրո»-ին: Հենրիխ Մխիթարյանը մինչև վերջ մնաց պահեստայինների նստարանին:
Աղբյուրն ընդգծում է հաղթանակը՝ հիշեցնելով, որ խաղադաշտում բացի Մխիթարյանից չեն եղել նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչն ու Պաուլ Պոգբան:
«Ես կարծում եմ, մենք խաղը շատ լավ սկսկեցին: Մինչ առաջին գոլը Վալդեսը ֆանտաստիկ կերպով երեք անգամ փրկեց իրենց դարպասը: Նրանք շանսեր չունեին, բայց խաղ էին վարում վտանգավոր գոտիներում: Այնպես որ խաղը կենդանի էր մինչև վերջին վայրկյանները»,-ասել է նա:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 52 միավորով բարձրանում է 5-րդ հորիզոնական: Հիշեցնենք, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ը 6 օրվա ընթացքում երեք հանդիպում է անցկացրել:
«Մանչեսթր Յունայթեդ»-«Միդլսբրո» հանդիպման գոլերը՝ տեսանյութում: