Ուկրաինան արգելել է Ղրիմ այցելած պատգամավորների մուտքն իր տարածք
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել է եվրոպացի 5պատգամավորոների մուտքը երկիր, ովքեր մարտի 19-ին եռօրյա այցով ժամանել էին Ղրիմ, գրում է lenta.ru-ն։
«Պարզվել է, որ Ղրիմում ապօրինի կերպով գտնվում են Սերբիայի 4 և Չեխիայի 1 քաղաքացիներ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել 5 տարով արգելել նրանց մուտքը երկրի տարածք»,- հայտարարել է հատուկ ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան։
Նա հավելելե է, որ քաղաքական գործիչները թերակղզին են այցելել, որպեսզի նշեն նրա վերամիավորումը Ռուսաստանի հետ։
Մարտի 19-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը խոստացել էր պատժամիջոցներ կիրառել Ղրիմ այցելած Եվրախորհրդարանի ներկայացուցիչների, ինչպես նաև եվրոպացի, ուկրաինացի և լատինաամերիակացի քաղաքական գործիչների դեմ։