Սոֆի Լորենը, Նիկոլ Շերզինգերը, Նաստիա Կինսկին և այլ արտիստներ՝ BraVo մրցանակաբաշխությունում
Մոսկվայի Մեծ թատրոնում կայացել է BraVo միջազգային երաժշտական մասնագիտական մրցանակաբաշխության հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը: spletnik.ru կայքը գրում է, որ արտասահմանից և ռուս մի շարք հայտնի արտիստներ՝ Սոֆի Լորեն, Նիկոլ Շերզինգեր, Եկատիրինա Գուսևա, Աննա Սեմենովիչ, Նաստյա Կինսկի, Վլադիմիր Սպիվակով, Դիանա Վիշնյովա և ուրիշներ հավաքվել էին՝ մրցանակներ շնորհելու դասական և ժողովրդական երաժշտության ներկայացուցիչներին իրենց վաստակի համար:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, իտալական կինոյի աստղ Սոֆի Լորենը մրցանակ է շնորհել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին՝ տաղադներին աջակցելու համար:
«Տիկնայք և պարոնայք, մեզանից յուրաքանյուրն ուզում է տուն կառուցել, դաստիարակել ու ունենալ երջանիկ երեխաներ, իրենից հետո բարի հետք թողնել երկրի վրա: Դուք կառուցել եք Ձեր երաժշտության տունը, դուք օգտնում են հազարավոր շնորհալի երեխաների գտնելու իրենց ուղին և իրականացնելու իրենց երազանքը: Մեծ պատիվ և երջանկություն է մրցանակ շնորհել մաեստրոյին: Բրավո»,- ասել է Ս. Լորենը:
Ստանալով մրցանակը՝ Սպիվակովն ասել է, որ «բրավո» բառը Իտալիայից է եկել. «Այդ բառի կարիքն ունեն բոլորը՝ մեծից փոքր: Այն մխիթարում է, տալիս հոգու արիություն: Շատ կարևոր բառ է»:
Մրցանակ է շնորհվել նաև ԽՍՀՄ արտիստ, բալետմայստեր Յուրի ԳրիգորովիչԻն, ՌԴ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկուն: