ՕՐՕ դաշինքի քարոզարշավին միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը
«Ես գտնվում էի գործուղման մեջ, գործնական հանդիպումներ ունի, նաև մայրս վիահատություն տարավ»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում Արագածտոնի մարզում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակում ընդգրկված Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե քարոզարշավից տաս օրից ավելի է անցել, դուք նոր եք միանում դաշինքին, ինչո՞ւ:
Նա նշեց, որ կուսակցության փոխնախագահ, դաշինքի համապետական ցուցակի երկրորդ համար Արմեն Մարտիրոսյանը ներկայացնում է երիտասարդ սերունդը, ցույց է տալիս, որ «Ժառանգությունը» մի հոգու կուսակցություն չէ:
Ր. Հովհաննիսյանի խոսքով, իրենց դաշինքը ներկայացնում է այլընտրանք, որը մրցունակ է. «Կան նաև լավ թեկնածուներ մյուս կուսակցություններից: Կարևոր է, որ հայ ժողովուրդը վերաջապես ունենա իր ընտրած իշխնությունը, որից կարող է պահանջել հաշվետվություն»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր 10 տարվա պաշտոնավարության շրջանում մի կոպեկ չենք կուտակել. Վարդան Օսկանյան
- Օհանյան. Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ
- Մենք իսկապես գիտենք՝ ինչ պետք է անել, ինչպես պետք է անել. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին