ՔԱԳՎ-ն Լուկաշենկոյի հայտարարության վերաբերյալ ճշտումներ է անում
Հայաստանի Քաղավիացիայի Գլխավոր վարչությունն այս պահին չի մեկնաբանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:
«Ամեն ինչ ճշտվում է, քիչ հետո ամեն բան պարզ կլինի»,-Panorama.am-ին ասաց վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը:
Աղբյուրի հաղորդմամբ, Լուկաշենկոն հայտարարել էր, Հայաստանից Մինսկով ԵՄ թռչող օդանավում ռադիացիայի հետքեր են հայտնաբերվել:
«Եվս մեկ միջադեպ կապված է ռադիոակտիվ նյութի հայտնաբերմանը օդանավում, որը Հայաստանի եվրոպական երկիր էր թռչում Բելառուսով»,-Բելառուսի նախագահի խոսքը մեջբերում է լրատվամիջոցը:
Ինչպես արտահայտվել է Լուկաշենկոն, «արևմտյան ուղղությամբ հայտնաբերվել են ոչ լավ գործողություններ, որոնք կապված են եղել ինչ-որ փոշով լցոնված նռնակների հետ»:
ՔԱԳՎ-ից չմանրամասնեցին, թե որ չվերթի օդանավի մասին է խոսքը՝ «մի քիչ հետո»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան