Մարզվել ցանկացողներին սպասում են մարզահամերգային համալիրի հարակից տարածքում
Եղանակային բարենպաստ պայմանները հնարավորություն են տվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» առավոտյան մասսայական մարզումներն անցկացնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որին մասնակցել են մի քանի տասնյակ երևանաբնակներ:
Սպորտի և երիտասարդության նախարարությունից հայտնում են, որ 2016 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած ծրագիրը բացարձակ անվճար է և նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից: Փորձառու մարզիչներն ընտրել են այնպիսի վարժություններ, որոնք հասանելի կլինեն բոլոր մասնակիցներին:
Մարզումներն անցկացվել են warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx մարզատեսակներից: Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև մարզվելու հեծանիվներով:
«Նշենք, որ նախարարության նախաձեռնությամբ անցկացվող մասսայական մարզումները չեն դադարել նաև ձմեռային ամիսներին։ Դրանք անցկացվել են «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում, որտեղ յուրաքանչյուր մարզմանը մասնակցել է շուրջ 100 մարզվող»,-հայտնում են նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը տրված էր շուտ, ուշադիր եղեք. վարչապետը՝ սպորտի նախարարին
- «Հիմա որ դրսում ցուրտ է, ներս ենք անցել». Ռոստոմյանի պատասխանը՝ վարչապետին
- Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում