Եվրատեսիլի հայաստանցի մասնակցին Ղրիմ այցելելու պատճառով կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա
«Եվրատեսիլ» երգի մրցույթի հայ մասնակից Արծվիկ Հարությունյանին կարող են արգելել մուտք գործել Ուկրաինա՝ Ղրիմ այցելելու պատճառով, գրում է gazeta.ru-ն։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կստուգի՝ այցելել է արդյոք նա Ղրիմ։ Ինչպես հայտնել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն գերաշենկոն, եթե Հարությունյանը եղել է թերակղզում, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի։ Երգչուհու փիար գործակալ Օլգա Սոկոլովան հրաժարվել է մեկնաբանել Հարությունյանի այցն արգելելու հնարավորության մասին լուրերը։
Երգչուհու քույրը՝ Շողեր Հարությունյանն իր հերթին հայտնել է life.ru-ին, որ Արծվիկը Ղրիմում չի եղել։
«Ես նրա հարազատ քույրն եմ և կարող եմ 100 տոկոսով ասել, որ նա Ղրիմ չի մեկնել»,- նշել է նա՝ հավելելով, որ իրենց ընտանիքն այտեղ ընկերներ ու բարեկամներ չունի։
Շողեր Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ իր քույրն այժմ զբաղված է մրցույթի նախապատրաստական աշխատանքներով, դրա համար էլ անձամբ հանդես չի եկել մեկնաբանությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան