Հայաստան-Ղազախստան խաղից առաջ սպառնացել են ֆանատներին ու նրանց ընտանիքի անդամներին
«Red Eagles ֆան ակումբը ստացել է սպառնալիքներ ակումբի գործունեության վերաբերյալ, ինչի կապակցությամբ էլ հիմա ֆան ակումբի անդամները գտնվում են ոստիկանությունում և հաղորդում են տալիս»,-ասված է ակումբի ֆեյսբուքյան էջում:
Գրառման ներքո հրապարակված է նամակ, որտեղ ասված է. «Եթե չես ուզում քեզ ու ընտանիքիդ վարի տանք, մարտի 26-ի հանդիպմանը ներկա չեք գտնվում և ֆան ակումբի գործունեությունը ավարտում եք»:
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կանցկացվի Հայաստանի ու Ղազախստանի հավաքականների հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան