Հնարավո՞ր է «համոզել» Facebook-ին, որ Ստեփանակերտի check in-ները Խանքենդի ցույց չտա. մեդիափորձագետի փորձը
«Ավելի շատ քաղաքական խնդիր է: Քարտեզային ծրագրերը չեն ցանկանում մտնել քաղաքական հարցերի մեջ»,- Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումի ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարելի է լուծել խնդիրը, երբ Ստեփանակերտում գտնվողը մարդը Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր վայրը նշելիս (check in) գրվում է ոչ թե Ստեփանակերտ, այլ «Խանքենդի»:
Ս. Մարտիրոսյանն ասաց, որ այդ ծառայությունը Ֆեյբսուքը չի մատուցում, այլ վերջինիս հետ համագործակցող մեկ այլ ընկերություն:
«Իրենք ասում են մեզ թուղթ ցույց տվեք, որտեղ գրված է, որ Արցախն առանձին երկիր է: Մենք էլ ասում ենք, որ պրոբլեմ կա, բանակցային գործընթացում մենք չենք ճանաչում Արցախը, որովհետև դա մեր կողմից կոմպրոմիս է:: Ասում են՝ թուղթ ցույց տվեք, որտեղ նշված է, որ Արցախն առանձին երկիր է: Բարդ հարց է, այս պահին չգիտեմ՝ ինչպես պետք է լուծվի»,- ասաց մեդիափորձագետը:
Ֆորումի ժամանակ Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող «DonValley» ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանում կան իրավական նորմեր, որոնք թելադրում են մարդկանց, թե ինչպես օգտվել սոցիալական կայքերից:
IP Marketing-ի համահիմնադիր Արսեն Սուլթանյանն ասաց, որ չկան հատուկ սահմանափակումներ, ընդ որում նույնիսկ կան կարծիքներ, որ չափազանց ազատականացված է:
«Բովանդակության առումով ազատականցված է, սահմանափակումներ որպես այդպիսին չկան, ի տարբերություն մեր հարևան որոշ երկրների»,- նշեց նա:
ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանն ասաց, որ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում «Գուգլի» գովազդները լավ չեն աշխատում:
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը բավականին վատ իրավիճակում է գտնվում քարտեզային հարցերում:
«Մենք օգտվում ենք «Գուգլի» ամենատափակ ծառայություններից, մնացած բոլոր ծառայությունները մեզ մոտ չեն աշխատում: Այնպես չէ, որ փոքր երկիր ենք, դրա համար, հարևան Վրաստանում, Ադրբեջանում ծառայությունների մեծ մասն աշխատում են: Կարծում եմ՝ մենք պետք է «Գուգլին» ցույց տանք, որ գոյություն ունենք»,- հավալեց նա:
Ս. Մարտիրոսյանի խոսքով, գուցե խնդիր կա պետականորեն այս հարցը դնել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում բիզնեսները հասկացան սոցիալական մեդիայի կարևորությունը. Ա. Հարությունյան
- Սոցիալական ցանցերը քանդում են երկրներին, մարդկանց մեկուսացնող պատերը. «The Huffington Post»-ի սյունակագիր
- Պոլոսկով. Տարիների ընթացքում կոմբինատում աշխատող արտասահմանցի մասնագետների թիվը նվազել է
- Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- Աշխեն Բեգլարյանը քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը», «Էլեկտրիկ Երևանը»
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը
- Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան