Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
«The Huffington Post-ի սյունակագիր Շոն Գարդները, որը Երևանում մասնակցում է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում խոսելու է սոցիալական մեդիայի նշանակության մասին, որն այսօր ամենատարածված հաղորդակցական ճանապարհներից մեկն է։
Նրա խոսքերով՝ սոցիալական մեդիան բոլորիս կյանքում կարևոր նշանակություն ունի, ուստի իր ելույթում կառաջարկի Հայաստանի համար մի քանի մեխանիզմ, թե ինչ պետք է անել, որպեսզի սոցիալական մեդիան ճիշտ օգտագործվի բիզնեսի, մշակույթի, առհասարակ, հաղորդակցական բոլոր ձևերում:
Շոն Գարդները նշեց նաև, որ պատրաստվում է «The Huffington Post»-ում սյունակ գրել Հայաստան կատարած այցելության մասին:
Նա լրագրողներին առաջարկեց իրենց հարցազրույցներ տալ:
«Եթե դեմ չեք, ապա ձեզ՝ լրագրողներին, կխնդրեմ ինձ հարցազրույցներ տալ, որոնք լուսանկարներով կտեղադրեմ «The Huffington Post»-ում և կներկայացնեմ մեր ընթերցողներին», - ասաց Շոն Գարդները:
Հարակից հրապարակումներ`
- Աշխեն Բեգլարյանը քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը», «Էլեկտրիկ Երևանը»
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը