Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող «DonValley» ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգն առաջին անգամ է Երևանում: Նա մասնակցում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ մարտի 21-22 Երևանում կազմակերպված WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումին:
«Ուրախ և խանդավառված եմ՝ այստեղ լինելու համար, համոզված եմ, որ հաղորդակցությունը կկառուցի աշխարհը»,- նշեց նա:
Ս. Մոենգի խոսքով, հաղորդակցությունն այն կամուրջն է, որը կապում է մարդկանց, պետություններին, Հայաստանն էլ հաղորդակցության մի մասն է:
Ինչ վերաբերում է բրենդավորմանը, ապա ասաց, որ կա պետության բերնդավորում, մարդկանց բրենդավորում, բիզնեսի բրնդավորում. «Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի հասնելու համար պետք է անընդհատ բարձրաձայնել դրա մասին, ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը»։
Մինչ Հայաստանը գալը ֆրանսիացի իր գործընկերներից լսել է Հայաստանի մասին:Նրա կարծիքով, Հայաստանի բրենդավորման առաջին ասոցիացիաներն են հավատքը և խոհանոցը: