Ես պարտավորվում եմ իմ գործընկերների հետ վերադարձնել ձեզ գողացված հաղթանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ես պարտավորվում եմ իմ գործընկերների հետ վերադարձնել ձեզ գողացված հաղթանակն ու հաղթանակները: Դրա համար ռազմավար, գեներալ Օհանյանը, հմուտ դիվանագետ Օսկանյանը, ամենատարբեր մարզերից տարբեր մասնագետներ միացել են ստեղծելու համար Արցախի, Հայաստանի, Սփյուռքի միացյալ ուժ, որ առաջարկելու է համապարփակ ծրագիր»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իրենց ծրագիրը բերելու է նոր Հայաստան, իրենք պատրաստ են համագործակցելու քաղաքական բոլոր ուժերի, քաղհասարակության, շարքային քաղաքացիների հետ՝ այդ նոր Հայաստանը բերելու համար:
«Մենք պարտավոր են ժառանգելու մեր նոր սերնդին ստեղծագործ, ազատ, արդար, ամբողջական հայրենիք»,- հավելեց Ր. Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ասաց, որ հանձն են առնում վերադարձնել հաղթանակը, իշխանությունը սահմանադրորեն վերադարձնեն ժողովրդին, կազմակերպել ռազմավարական վերանայում բոլոր ոլորտներում՝ ներքին, հանրային, միջազգային:
Հարակից հրապարակումներ`
- ՕՐՕ դաշինքի քարոզարշավին միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը
- Մեր 10 տարվա պաշտոնավարության շրջանում մի կոպեկ չենք կուտակել. Վարդան Օսկանյան
- Օհանյան. Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ