Beeline-ի տնօրենն անձամբ «Ֆիքսված ինտերնետ և սմարթֆոն 1 դրամով» ակցիային միացած առաջին բաժանորդին հանձնել է սմարթֆոն
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող Գեղամյանների ընտանիքն այսօր հյուրընկալել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին: Ընկերության ղեկավարն անձամբ է հանձնել Beeline Smart 8 սմարթֆոնը, որը Beeline-ը տրամադրում է «Ֆիքսված ինտերնետ և սմարթֆոն 1 դրամով» ակցիային միացած բաժանորդներին: Գեղամյանների ընտանիքն այս ակցիայի շրջանակում առաջին է միացել Beeline-ի օպտիկական ինտերնետին:
«Թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Գեղամյանների ընտանիքին մեզ հյուրընկալելու, և նաև այն բանի համար, որ նրանք առաջինն արձագանքեցին մեր առաջարկին միանալու «Ֆիքսված ինտերնետ և սմարթֆոն 1 դրամով» ակցիային: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կապի օպերատոր, Beeline-ը ձգտում է առաջարկել իր հաճախորդներին բջջային և ֆիքսված կապի ծառայությունների էլ ավելի պարզ, հարմար և մատչելի փաթեթներ, իսկ մեր ակցիան սմարթֆոնի տրամադրմամբ առաջակը դարձրեց էլ ավելի գրավիչ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Աղբյուրը նշում է, որ ս.թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր FTTB ծառայության նոր բաժանորդները, ովքեր կմիանան Neo Max կամ Quatro Best/Quatro Max սակագնային փաթեթներին կարող են ձեռք բերել Beeline Smart 8 սմարթֆոնը 1 դրամով: Այդ ակցիայի շրջանակներում բաժանորդներին տրամադրվում է օպտիկակական ինտերնետ մինչև 100 Մբ/վ արագությամբ, բջջային անսահմանափակ հեռախոսազանգեր ցանցի ներսում, գերարագ բջջային ինտերնետ և ժամանակակից հեռուստատեսություն:
Լրացուցիչ տեղեկատվություն «Ֆիքսված ինտերնետ և սմարթֆոն 1 դրամով» ակցիայի վերաբերյալ կարող եք ստանալ հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 8070 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում