ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն վստահ են, որ Կարեն Կարապետյանը 2018թ.-ից հետո վարչապետ չի կարող դառնալ. «Ժամանակ».
«Ժամանակ»-ը գրում է. «Ոչ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, ոչ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» կարծես թե, որոշել են ընտրություններից հետո չընդգրկվել կոալիցիայի մեջ՝ սպասելու են մինչև 2018թ ապրիլի 9-ը։ ՀՅԴ-ն այդպիսի խնդիր չունի և Սերժ Սարգսյանի հրավերով Դաշնակցությունը մաս կկազմի նոր կառավարությանը։
ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն դեմ է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց երկուսն էլ հասկանում են, որ 2018թ ապրիլի 9-ից նոր Սահմանադրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը բնակության տեղանքի խնդիր ունի և գրեթե վստահ են, որ նա չի կարող դառնալ վարչապետ, ուստի ակնկալում են, որ եթե վարչապետի պաշտոնը ստանձնի Սերժ Սարգսյանը՝ իրենք, անպայման, կհրավիրվեն մաս կազմելու նրա գլխավորած կառավարությանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա