
Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, և ինքը չի հարմարվում պետական աշխատանքին:
Նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հերքել է այդ լուրը՝ ասելով, թե չի համապատասխանում իրականությանը. «Հակառակը՝ հեռահար ծրագրերով աշխատում է: Այժմ աշխատանքայի այցով գտնվում է Վրաստանում»: Իսկ ահա անձամբ նախարար Ալթունյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ապրիլի 2-ից հետո մնալու եք ձեր պաշտոնին, թե ոչ, ասել է. «Ինչ իմանամ, Դուք եթե հիմա մոտավորապես 2.5 միլիոն հարցում կատարեք, կարող եք ինձ ասել՝ կմնամ, թե չէ»: