Ապրիլյան պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի եղբորորդուն անվանակոչել են հերոսի պատվին. ՀԺ
Երեկ կեսգիշերին մոտ, ժամը 23:55-ին, ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբորորդին, որին անվանակոչել են Հրաչ: Փոքրիկը ծնվել է հորեղբոր ծննդյան օրը: Երեկ Հրաչ Գալստյանը կդառնար 26 տարեկան:
«Ծնվեց մարտի 20-ին՝ 23:55-ին՝ այսինքն եղբորս ծննդյան օրը, ոնց որ ուզում էինք: Դա այդպես էլ լինելու էր»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ուրախությամբ նշել է լեյտենանտ Հրաչ Գալստյանի եղբայրը՝ Աղասի Գալստյանը:
Փոքրիկ Հրաչը լույս աշխարհ է եկել Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում՝ 3 կգ 800 գրամ քաշվ: Գալստյանները փոխանցմամբ՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան