Հայաստանում բիզնեսները հասկացան սոցիալական մեդիայի կարևորությունը. Ա. Հարությունյան
«Հայաստանում բիզնեսին մի քանի տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի հասկանա սոցիալական մեդիայի կարևորությունը»,- Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումի ժամանակ ասաց Smartology Digital Marketing Academy-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը:
Նրա խոսքով, 2012 թվականին բոլոր բիզնեսներն անտեսում էին սոցիալական մեդիայի առկայությունն այն տրամաբանությամբ, որ՝ «ո՞ւմ է պետք, նկար եք դնում, դրանից վաճառք չեմ ունենալու»:
Փորձագետն ասաց, որ հիմնականում օգտվում էին այն բիզնեսները, որոնք գլոբալ էին, հասկանում էին, որ սոցիալական մեդիա գնալը որոշակի դիվիդենտներ, կանխատեսելի արդյունքներ կարող է ապահովել:
2013-ին, Ա. Հարությունյանի խոսքով, արդեն բացեցին հաշիվներ այն տրամաբանությամբ, որ «չի խանգարում, բայց պայմանով, որ եթե վատ լինի, պետք է փակենք»:
«Իմ աչքով եմ տեսել՝ շատ բիզնեսներ բացում էին հաշիվներ, էջեր, մեկ-երկու ամիս անց փակում էին՝ ասելով, որ իզուր ծախս է, մեզ չի հետաքրքրում: Որոշներն էլ չփակեցին, փորձեցին հասկանալ, թե ինչ է: Սակայն առաջին բացասական մեկնաբանությունից հետո սկսում էին խառնվել՝ այս ով է գրել, գտնենք, թե ով է»,- նշեց նա:
2014 թվականին Հայաստանում սկսվել է հնարավորությունների գնահատման դարաշրջանը, երբ մարդիկ, փորձագետի խոսքով, հասկացան, որ մեդիան պարզապես զբաղվելու տեղ չի, հնարավորություն է և նախապես չօգտագործելը կդժվարեցնի իրենց գործը հետագայում:
«Ովքեր շուտ օգտագործեցին, ավելի բարձր դիրքերում եղան, դիվիդենտներ ստացան հետագա բիզնես առաջխաղացման համար»,- ասաց փորձագետը:
Ա. Հարությունյանի խոսքով, 2015-ին սոցիալական մեդիան, մասնավորապես Ֆեյսբուքը, սկսեցին ընկալել որպես էժան գովազդային ալիք, բացի այդ, սովորական մեդիա ալիքներից տարբերվում էր իր արագությամբ:
«2016-ին բոլոր բիզնեսները հասկացան, որ Հայաստանում նույնպես եթե օն-լայն լսարանում ներկայացված չես, մարդկանց համար պարզապես որպես բիզնես գոյություն չունես, որովհետև մարդիկ որևէ բիզնեսի մասին տեղեկանալու համար անմիջապես Ֆեյսբուքում են սկսում փնտրել, հետո նոր Գուգլում»,- ասաց նա:
Ա. Հարությունյանի ներկայացմամբ, 2017-ին սոցիալական մեդիան արդեն հասկացված է բիզնեսների համար:
«Եթե ժամանակին սոցիալական մեդիան դիտարկվում էր տարբեր ռակուրսներից, այժմ բիզնես սեփականատերերը հասկանում են սոցիալական մեդիայի ուժը», -նշեց նա:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ կազմակերպված WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը: Ֆորումի տարածաշրջանային նիստն անց է կացվում «From Crisis to Development - Powered by Communication» («Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ») թեմայով:
Հարակից հրապարակումներ`
- Սոցիալական ցանցերը քանդում են երկրներին, մարդկանց մեկուսացնող պատերը. «The Huffington Post»-ի սյունակագիր
- Պոլոսկով. Տարիների ընթացքում կոմբինատում աշխատող արտասահմանցի մասնագետների թիվը նվազել է
- Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը
- Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան