Թալիշում վիրավորված Հովհաննեսը չորրորդ անգամ կվիրահատվի
2016 թվականի մայիսի 13-ին Թալիշում ծանր վիրավորում ստացած վանաձորցի Հովհաննես Պողոսյանը շարունակում է վերականգնողական բուժումը։ Panorama.am-ի հետ զրույցում Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը հայտնեց, որ որդին մայիսի սկզբին չորրորդ անգամ կվիրահատվի՝ գլխի պլաստիկ վիրահատություն։
Մինչ այս՝ Հովհաննեսը գլխի երեք վիրահատություն է ունեցել՝ մեկը Արցախում, երկուսը՝ Երևանում։
«Մեր տունը Վանաձորում է, բայց հիմա Երևանում վարձով ենք բնակվում։ Այս ընթացքում Հովհաննեսը ֆիզիոթերապիաներ է անցնում։ Հիմա որդուս հետ կինեզիստներ են զբաղվում։ Դեպի լավը փոփոխություններ կան, հիշողությունը կամաց վեկանագնվում է, խոսքը նոր է բացվել, բայց դեռ աջ ձեռքը չի կարողանում շարժել, թույլ է, նորմալ քայլել չի կարողանում, անպայման պետք է մեկը իր կողքին լինի»,-պատմեց մայրը։
Տիկին Գայանեն գոհ է որդուն բուժող բժիշկներից, սակայն վիրավորված՝ պետության վերաբերմունքից։
«Սեպտեմբերի 21 եղավ, հունվարի 28 եղավ, ոչ մեկը չեկավ շնորհակալություն չասեց, մի պատվոգիր, մի շքանշան չստացավ որդիս, դա ինձ պետք չի, բայց հիվանդը իրեն լավ է զգում դրանով, որ գնացել արյուն է թափել ու հիշում ու գնահատում են իրենց։ Որդուս նման էլի զինվորներ կան, որ անտեսված են պետության կողմից»,-ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ Հովհաննես Պողոսյանը մինչ մայիսի 13-ին վիրավորվելը, վիրավորում էր ստացել նաև ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ժամանակ, սակայն ապաքինվելուց հետո անմիջապես դիրքեր էր վերադարձել։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանը արդեն վերականգնողական բուժում է ստանում
- Արցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել ու կատակներ անել
- «Հովհաննեսս հաղթեց». 36 օր կյանքի համար պայքարող զինվորն ապաքինվում է
- Այս պահին Հովհաննես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 6 զինծառայողի վիճակը՝ կայուն ծանր
- Երկրորդ անգամ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան