Փաստաբանը բացատրել է՝ ինչպես Մառա Բաղդասարյանը կարող է վարորդական իրավունք ստանալ
Փաստաբան Լեոնիդ Օլշանսկին «Զվեզդա» ռադիոկայանին տված մեկնաբանությունում բացատրել է, թե սկանդալային ավտոաարշավորդ Մառա Բաղդասարյանն ինչ հիմունքներով կարող է վարորդական իրավուքն ստանալ, գրում է tvzvezda.ru-ն։
«Դատարանի որոշման հիմք է դարձել բժիշկների եզրակացությունը։ Այսօր ունենք ախտորոշում, որով նա ավտոմեքենա վարել չի կարող։ Եվ կարևոր չէ՝ ոտքն է ջարդված, թե գլուխը։ Բայց դա հավերժ չէ։ Մառա Բաղդասարյանը պետք է բուժվի, իսկ հետո նա կարող է օրինական հիմունքներով բժշկական հետազոտություն անցնել և միջնորդել իրեն առողջ ճանաչել, ապացուցել, որ ինքը հնարավորություն ունի մեքենա վարել»,- պարզաբանել է Օլշանսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մառա Բաղդասարյանը կբողոքարկի դատարանի որոշումը, որը նրան զրկել էր վարորդական իրավունքներից։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել էր նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա