«Նյու Յորք–Երևան ջազ միացում» խորագրով բացառիկ համերգի ընթացքում կհնչեն հայկական երգերի յուրօրինակ կատարումներ
Մշակույթի նախարարության աջակցությամբ` մարտի 22-ին, ժամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Նյու Յորք–Երևան ջազ միացում» խորագրով բացառիկ համերգը:
Նախարարությունից հայտնում են, որ համերգին մասնակցում են ջազ երաժիշտ, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Արի Ռոլանդը՝ (կոնտրաբաս, Նյու Յորք), Զաիդ Նասսերը (սաքսոֆոն, Նյու Յորք), Յալլա Բալինը (վոկալ, Նյու Յորք), Քիտ Բալլայը (հարվածային գործիքներ, Նյու Յորք) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Վահագն Հայրապետյանի «Նյու Յորք–Երևան» ջազային կվինտետը առաջին անգամ՝ նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները:
«Ջազային մշակումների նմանատիպ մատուցումը նպաստում է ողջ աշխարհում հայ երաժշտության տարածմանը: Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական երգերի յուրօրինակ կատարումներով»,-հայտնում են նախարարությունից: