Սոցիալական ցանցերը քանդում են երկրներին, մարդկանց մեկուսացնող պատերը. «The Huffington Post»-ի սյունակագիր
«Սոցիալական ցանցերն աշխարհի համար հաղորդակցության գործիք են, սոցալական ցանցերը թույլ են տալիս վստահություն ստեղծել որոշակի ոլորտներում, հաղորդկացվել աշխարհով մեկ մարդկանց հետ», -Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումի ժամանակ ասաց «The Huffington Post»-ի սյունակագիր Շոն Գարդները:
Նա նշեց, որ ինտերնետն ու սոցիալական ցանցերը կարևոր են կոմերցիայի մեջ, շատ կարևոր դեր են խաղում առևտրում, թույլ են տալիս մարդկանց առնվազն ստեղծել գործընկերություններ իրենց տարածաշրջանից դուրս:
«Սոցիալական ցանցերն արագ են աշխատում, հզոր են, քանդում են երկրներին, մարդկանց մեկուսացնող պատերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA)՝ Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) հետ համագործակցությամբ կազմակերպված WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը: Ֆորումի տարածաշրջանային նիստն անց է կացվում «From Crisis to Development - Powered by Communication» («Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ») թեմայով:
Ֆորումի լսարանը Հայաստանում հաղորդակցության, PR-ի, մարքեթինգի և հարակից ոլորտների մասնագետներն են, մասնագետները պետական և մասնավոր հատվածից, ինչպես նաև համայնքային զարգացման մեջ ներգրավված մասնագետները և կազմակերպությունները:
Հարակից հրապարակումներ`
- Պոլոսկով. Տարիների ընթացքում կոմբինատում աշխատող արտասահմանցի մասնագետների թիվը նվազել է
- Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- Աշխեն Բեգլարյանը քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը», «Էլեկտրիկ Երևանը»
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը
- Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան