ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
«Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է
- Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր Հայաստան տեղափոխելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում