Այնպես չստացվի, որ եկել, ձեզնից ձայն ենք մուրում. Նիկոլ Փաշինյան
Այն քաղաքացիները, ովքեր մտածում են, որ «Ելք»-ին ձայն տալով՝ լավություն են անում Նիկոլ Փաշինյանին, Արամ Սարգսյանին կամ Էդմոն Մարուքյանին, կարող են առհասարակ «Ելք»-ին չընտրել։ Շիրակի մարզում ընտրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դաշինքի օգտին պետք է քվեարկեն այն քաղաքացիները, որոնք մտածում են իրենց երկրի և երեխաների ապագայի մասին։
«Երկիրը հուսահատության փոսի մեջ է, և ընտրողները, բացի «Ելք»-ից այլ քաղաքական ուժի ձայն տալով, այդ հուսահատության փոսը խորացնում են։ Բայց այնպես չստացվի, որ եկել, ձեզնից ձայն ենք մուրում։ Գնացեք, ընտրեք նրանց, ում ուզում եք։ Մեզ մի ասեք՝ գնանք կաշառակերների, երկիրը թալանածների ու վախկոտների հետ միավորվենք, դուք ինքներդ գնացեք, նրանց հետ միավորվեք»- ասաց Փաշինյանը։
Նա ներկաներին մեկ անգամ ևս շեշտեց, որ «Ելք» դաշինքը ժողովրդի ուզած միավորված ընդդիմությունն է, ինչի վկայությունը հանրության պահանջին ականջալուր լինելն ու միավորվելն էր։
«Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունները հաղթահարել են տարաձայնությունները և սկսել համագործակցել։ Ամեն մարդ իր հերթին պետք է գիտակցի, որ իր քվեն շատ կարևոր է։ Ինչ որոշում կայացնեք, դրա պատասխանատվությունն էլ կրելու եք։ Այլապես ՀՀԿ-ին քվեարկած քաղաքացիները հետո մեզ շշին են շարում, թե բա մի բան փոխեք։ Ուզո՞ւմ եք փոխենք, ուրեմն՝ մեր օգտին քվեարկեք»,- իր խոսքն ավարտեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավի ընթացքում մարդիկ շատ ջերմ են ընդունում «Ելք»-ին. Զարուհի Բաթոյան
- «Ելք»-ն ամեն բան անելու է, որ Հայաստանը լինի ոչ թե արտագաղթող, այլ վերադարձող հայերի երկիր. Էդմոն Մարուքյան
- Հայաստանը հուսահատության փոսից հանելու գործում կարող եք հույս դնել մեզ վրա. Նիկոլ Փաշինյանն՝ ընտրողներին
- «Ելք»-ի անդամների և սպորտդպրոցի աշխատակիցների միջադեպի բոլոր մասնակիցները տարվել են ոստիկանություն
- «Ելք»-ն ուզում է մարդկանց ոչ թե ձուկ բաժանել, այլ ձուկ որսալ սովորեցնել. դաշինքի անդամ
- ««Ելք»-ի նախընտրական պաստառները դաշինքի անդամներն են պոկում՝ ուշադրություն գրավելու համար. «Հայոց աշխարհ»