ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական մեթոդներով. «Ժողովուրդ»
ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական մեթոդներով: Օրինակ՝ այսօր ՀՀԿ-ականները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, պատրաստվում են նախընտրական հանդիպում անցկացնել Արարատի մարզում: Եվ ինչպես տեղեկացրել են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպումը մարդաշատ դարձնելու համար Արարատի մարզի մի շարք դպրոցների ուսուցիչների հրահանգվել է ամեն գնով ներկա գտնվել ՀՀԿ-ի քարոզչությանը, ավելին՝ ուսուցչական անձնակազմից ստորագրություններ են հավաքել և սպառնացել, որ հանդիպումից առաջ բոլորին մեկ առ մեկ ներկա-բացակա են անելու, իսկ չներկայանալու դեպքում կպահեն մեկ օրվա աշխատավարձը:
Չնայած նրան, որ ոչ մի ուսուցչի այդ փաստը դուր չի եկել, բայց վերջիններս ստիպված են ներկայանալ, որպեսզի առանց այդ էլ չնչին աշխատավարձից պահումներ չանեն: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀԿ-ի Արարատի մարզի շտաբի պետ Ալիկ Սարգսյանին, որն ասել է.«Առաջին անգամ եմ նման բան լսում, չեմ կարծում, որ նման բան կարող է լինել, ես այդ հարցերով չեմ զբաղվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան