Կաննի կինոփառատոնը վարելու է Մոնիկա Բելուչին
Հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին վարելու է Կաննի 70-րդ կինոփառատոնը, որը կայանալու է մայիսի 17-28-ը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է փառատոնի Թվիթերում:
Նախորդ տարիներին փառատոնը վարել են սովորաբար ֆրանսիացի դերասաններ, մասնավորեպս՝ Լորեն Լաֆֆիտը, Լամբեր Վիլսոնը, Օդրի Տոտուն:
«Սքանչելի Մոնիկա Բելուչին անցկացնելու է (բացումն ու փակումը) կինոփառատոնը»,- նշված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այս տարի փառատոնի ժյուրին գլխավորելու է իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: