ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր
«ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար/պարգևավճար»,- այս մասին հայտնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Ներկայիս դրությամբ Բանկը ապառիկ վարկավորման շրջանանկներում վճարել է իր հաճախորդներին ավելի քան 28 մլն ՀՀ դրամի պարգևավճար, և տվյալ առաջարկը շարունակում է գործել բոլոր այն հաճախորդների համար, ովքեր կօգտվեն Բանկի ապառիկ վարկավորումից, անվճար կմիանան “Սուպերդրույք” ծառայությանը և պատշաճ կերպով կկատարեն ամենամսյա վարկային վճարումները (առնվազն՝ 6 ամիս):
Վերադարձման ենթակա պարգևավճարը հաշվարկվում է ըստ փաստացի վարկի մարման ժամկետի: Պարգևավճարը վճարվում է հաճախորդին վարկի մայր գումարի տոկոսի տեսքով (մինչև 20%) վարկի վերջնական մարման ժամանակ:
Ապառիկ վարկավորման պայմանների և «Սուպերդրույք» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում։ Մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: