Հայ մենակատարները հաղթանակով են վերադարձել Թբիլիսիի դասական երգեցողության միջազգային մրցույթից
Թբիլիսիում կայացած Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում Հայաստանի մասնակիցները զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը, ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայնտեց «Տենոր ասոցիացիայի» նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը։
«Հայ մասնակիցները փայլեցին ում ամենալավ տեղերը զբաղեցրեցին: Տպավորությունները շատ դրական են: Թե ժյուրին, թե հանդիսատեսը տպավորված էին»,-ասաց Կարեն Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ չորս տարիքային խմբերում Հայաստանը ներկայացրած էր 5 մենակատարներով. «Մարիամ Ալոյանն արժանացել է հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի, Արտյոմ Ասմանգուլյանն իր տարիքայի խմբում արժանացել է Առաջին մրցանակի, Հովհաննես Անդրեասյանն իր տարիքային խմբում` Առաջին մրցանակի, Հովհաննես Կարապետյանը` Երկրորդ մրցանակի, Արուսյակ Դավթյանն արժանացել է Երկրորդ մրցանակի:
«Ճիշտն ասած սպասելի չէր, որ կարժանանամ Գրան պրիի, շատ ուժեղ մասնակցիներ էին, հրաշալի ձայներ կային, բայց մենք էլ փայլեցինք մեր դպրոցով: Մասնակիցները իմացան, որ Հայաստանում կա բարձր մակարդակի վոկալ դպրոց»,-նշեց Մարիամ Ալոյանը:
Մրցանակակիր Հովհաննես Անդրեասյանի խոսքով՝ սա իր առաջին մասնակցությունն էր միջազգային մրցույթին. «Սպասելիքներով էինք գնացել, մրցանակային տեղեր զբաղեցնելու մեծ ձգտում կար: Հավատով, վստահ քայլերով 5 մասնկցներս էլ լավ ներկայացրեցինք մեր դասական արվեստը»։
Կարեն Զոհրաբյանի խոսքով՝ Նոդար Անդգուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթին իրենց մասնակցությունն են բերել, ավելի քան 80 մենակատարներ` Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից:
«Հայաստանի մասնակիցներն իրենց կատարմամբ հիացրել են ժյուրիի անդամներին, Վրաստանից, Իտալիայից պրոֆեսորները մոտեցել են և Հայաստանի մասնակցիներին առաջարկել ուսումը շարունակել իրենց մոտ: Ժյուրիի անդամենրը լավ իմաստով հետապնդում էին մեր մասնակցիներին, որ ընդունեն իրենց մոտ սովորելու առաջարկը»