Իրական աշխատանքի արդյունքում կարող ենք ունենալ հաջողություններ. Օհանյան
«Մեր դաշինքին համապատասխան քվե տալուց հետո ձեզ հետ միասին ձևավորելու ենք իշխանությունը: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի իշխանությունը տանք մեր ժողովրդին»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում Բյուրականում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Սերյան Օհանյանը:
Նա նշեց, որ իրենց ծրագիրն իրականացնելու են մի քանի ուղղությամբ, ցույց են տալուս ժողովրդին, որ իրական աշխատանքի արդյունքում կարող են ունենալ կամաց-կամաց հաջողություններ:
«Բայց կամաց-կամաց քայլերը մեզ համար չեն, տարածաշրջանային զարգացումներն այնպիսին են, որ այդ մարտահրավերները, սպառնալիքները չափազանց արագ տեմպերով են գալիս Հայաստան: Պետք է արագ որոշումներ ընդունենք, թռիչքային աճ լինի, բարեփոխումներ ունենանք»,- ասաց Ս. Օհանյանը՝ մանրամասն ներկայացնելով տարբեր ոլորտներում իրենց ծրագրով առաջարկվող լուծումները:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք համալիր ծրագիր են առաջարկում Հայաստանի բոլոր ազատ, անկախ մտածող քաղաքացիներին:
«Ազատագրվելով սեփական վախերից, ստրկամտությունից, հավատալով մենք մեզ՝ միայն այդ դեպքում կարող ենք ունենալ արդար ընտրություն, որը բերելու է ձեզ ընտրված իշխանություն, որը հանձնառու, հաշվետու է լինելու ձեր առաջ»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ես պարտավորվում եմ իմ գործընկերների հետ վերադարձնել ձեզ գողացված հաղթանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
- ՕՐՕ դաշինքի քարոզարշավին միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը
- Մեր 10 տարվա պաշտոնավարության շրջանում մի կոպեկ չենք կուտակել. Վարդան Օսկանյան
- Օհանյան. Հայաստանն ունի պատմական հնարավորություն՝ դառնալու կամուրջ և տարբեր շահերի հատման կետ
- Վախը ձեր միջից հանեք. Վարդան Օսկանյանը՝ եղեգնաձորցիներին
- Իշխանափոխությունն անխուսափելի է. Վ.Օսկանյան