«Մշակութային կանգառ». մեկնարկում է Կոմիտասի անվան քառյակի մարտ ամսվա հյուրախաղերը
Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում է Կոմիտասի անվան քառյակի մարտ ամսվա հյուրախաղերը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ մարտի 27-ին ժամը 19:00-ին քառյակը ելույթ կունենա Սիսիանի Հ. Սահյանի անվան մշակույթի պալատում, մարտի 28-ին, ժամը 15:00-ին Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում և ժամը 18:00-ին Խնձորեսկի մշակույթի տանը, իսկ մարտի 29-ին, ժամը 16:00-ին Դարբասի մշակույթի տանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում ընդհանուր առմամբ կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»: