Հայաստան կգան 250 կարճաժամկետ դիտորդներ և 110 խորհրդարանականներ
«Մենք բարեխղճորեն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողություններն ու գնահատականները և փորձում ենք իրականություն դարձնել այն առաջարկությունները, որոնք ներկայացնում են դիտորդները»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենի և առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուի հետ հանդիպման ժամանակ։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը նշել է, որ ԸՕ բարեփոխումն ուղղված է ոչ միայն ընտրական համակարգի կատարելագործմանը, այլև ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենի խոսքով՝ մանրազնին ուսումնասիրվում են երկրի օրենսդրությունը, լրատվական դաշտը և բուն ընտրարշավը: Հաջորդ շաբաթ առաքելությանը կմիանան 250 կարճաժակետ դիտորդներ և 110 խորհրդարանականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Յան Պետերսենը նշել է, որ իրենք համագործակցում են բոլոր դիտորդների հետ և երկու ամիս հետո կհրապարակվի վերջնական զեկույցը:
Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ իրենք խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը հանդես կգան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով իրենց դիտարկումները և տալով միասնական գնահատական, սակայն Երևանում կմնան մինչև ապրիլի 14-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին