Երկրի բրենդավորումը շատ ուժեղ կապված է երկրի հեղինակության հետ. Սոլլի Մոենգ
«Երկրի բրենդավորման հարցում մեծ դերակատարություն ունի երկրի հեղինակությունը, այսինքն՝ երկրի բրենդավորումը շատ ուժեղ կապված է երկրի հեղինակության հետ: Պետք է երկրի իմիջը դարձնել գրավիչ, այլապես բրենդավորման հարցում կձախողենք»,-Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ժամանակ ասաց Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող «DonValley» ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգը:
Նրա խոսքով, շատ կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհում ապրող հայերը լավ խոսեն Հայաստանի մասին, այնպես, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանա գալ այստեղ:
Խոսելով բրենդի նույնականացման և բրենդի միջև տարբերության մասին, Ս. Մոենգն ասաց. «Բրենդի նույնականացումն այն է, ինչի համար ուզում եք, որ ձեզ ճանաչեն, իմիջն այն է, ինչի համար ձեզ ճանաչում են: Այդ երկու հասկացության մեջ պետք է բացը կրճատվի»:
Նա նաև նշեց, որ պետք է շարունակական գործել, հուսալի լինել, որ կրկին ցանկանան վերադառնալ նույն երկիր:
«Մենք պետք է շարժվենք այն սկզբունքով, որ բավարարենք մեր հաճախորդներին: Բացասական փորձ ստացող մարդը երբեք ձեր երկրի մասին լավ բաներ չի ասի»,- ասաց «DonValley» ընկերության գործադիր տնօրենը:
Նրա խոսքով, երկրի մասնավոր, պետական հատվածները երկրի ներսում, դրսում պետք է կարողանան համագործակցել և ստեղծել երկրի դրական իմիջը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին մեկնարկեց WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով:
Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում երեկ քննարկումներ են անցկացվել ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության խնդիրների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է՝ մենք, մենք, մենք-ը, ոչ թե ես, ես, ես-ը. Շոն Գարդներ
- Սոցիալական ցանցերը քանդում են երկրներին, մարդկանց մեկուսացնող պատերը. «The Huffington Post»-ի սյունակագիր
- Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- Աշխեն Բեգլարյանը քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը», «Էլեկտրիկ Երևանը»
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը