Իսրայելում անցկացվելու է իր պատմության մեջ ամենախոշոր ռազմաօդային զորքերի զորավարժություն
Այս տարվա աշնանը Իրայելում անցակացվելու է ռազմաօդային զորքերի զորավարժություն ՝ Blue Flag, որը դառնալու է երկրի պատմության մեծ ամենախոշոր զորավարժությունը: Լենտա. ռու կայքը, հղում անելով Defense News-ին, գրում է, որ զորավարժությաններին մասնակցելու համար հրավիրված են յոթ երկրից՝ ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Իտալիա, ներկայացուցիչներ: Ծրագրվում է օգտագործել ավելի քան 100 մարտական ինքնաթիռ:
Զորավարժության ընթացքին հետևելու են ավելի քան 40 պետության ներկայացուցիչ և ռազմական կցորդ:
«Սա լինելու է Իսրայելի ռազմաօդային զորքերի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունը»,- հայտարարել է Իսրայելի բանակի միջազգային համագործակցության վարչության պետ Ռիչարդ Հեխտը:
Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչ թեմաները պետք է կիրառվեն զորավարժությունների ժամանակ: Սկզբնաղբյուրը նշում է, որ նախորդ Blue Flag-ի ժամանակ իրականացվել են մի քանի հարյուր վերապատրաստող թռիչքներ:
Blue Flag-ն անցկացվում է 2013 թվականից երկու տարին մեկ, սովորաբար այն տևում է մոտ երկու շաբաթ: