Երևանում աշխատանքն ավարտեց WCFDavos/Yerevan ֆորումը
Երևանում աշխատանքն ավարտեց Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային նիստը՝ WCFDavos/Yerevan: Տարածաշրջանում իր ձևաչափով առաջին անգամ անցկացվող երկօրյա ֆորումի շրջանակներում քննարկումներ են անցկացվել ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, երկրի բրենդինգի և համայնքային զարգացման խնդիրների վերաբերյալ:
Ֆորումը կազմակերպվել էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Association) համատեղ ջանքերով: Ֆորումին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ աշխարհի 5 մայրցամաքներից ժամանած առաջատար փորձագետներ:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը ֆորումի ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրերին, բոլոր մասնակիցներին:
«Շատ բովանդակային, հետաքրքիր շփումներ էին: Վստահ եմ, որ մենք միջոցներ կձեռնարկենք, և արդեն քննարկել ենք դա, որ մեր գործընկերների հետ նմանատիպ շփումները դարձնենք ավանդական: Կփորձենք գտնել ռեսուրսներ, ստեղծել հարթակներ և շարունակել մասնագիտական շփումը, զարգացումը մեր մասնագիտական համայնքում, որում, ինչպես տեսաք, շատ հստակ գործում է «յուրաքանչյուրս մեկն է հավասարներից» սկզբունքը:
Փաստացի, ուզում ենք, թե ոչ, մեր մասնագիտությունը դարձել է ոչ թե ծառայություն, այլ առաքելություն: Եթե կան ինչ-որ հարցեր, որոնցով կարող ենք իրար օգնել, ասոցիացիայի բազայի վրա կարող ենք ստեղծել անընդհատ շփումների ինչ-որ հարթակ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երկրի բրենդավորումը շատ ուժեղ կապված է երկրի հեղինակության հետ. Սոլլի Մոենգ
- Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարելի է ներկայացնել աշխարհին. Վասիլի Դուբեյկովսկի
- Կարևոր է՝ մենք, մենք, մենք-ը, ոչ թե ես, ես, ես-ը. Շոն Գարդներ
- Հնարավո՞ր է «համոզել» Facebook-ին, որ Ստեփանակերտի check in-ները Խանքենդի ցույց չտա. մեդիափորձագետի փորձը
- Հայաստանում բիզնեսները հասկացան սոցիալական մեդիայի կարևորությունը. Ա. Հարությունյան
- Սոցիալական ցանցերը քանդում են երկրներին, մարդկանց մեկուսացնող պատերը. «The Huffington Post»-ի սյունակագիր
- Պոլոսկով. Տարիների ընթացքում կոմբինատում աշխատող արտասահմանցի մասնագետների թիվը նվազել է
- Ապրիլյան պատերազմին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց. Արման Սաղաթելյան
- Արամ Աբրահամյան. Ֆեյսբուքը ցնցուղի փոքր շիթն է, որ ընկնում է ձեզ վրա
- Շոն Գարդները «The Huffington Post»-ում սյունակ կգրի Հայաստան կատարած այցելության մասին
- Աշխեն Բեգլարյանը քաղաքացիական շարժումների զարգացման պատմության մեջ առանձնացրեց «Մաշտոցի պուրակը», «Էլեկտրիկ Երևանը»
- WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներին չես վախեցնի Բելառուսից արտաքսումով. Արա Սաղաթելյան
- Այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ. Յանինա Դուբեյկովսկայա
- Սոլլի Մոենգ. Հայաստանի բրենդավորման մեջ առաջընթացի համար պետք է ավելի ակտիվորեն ներկայացնել երկիրը
- Երևանում մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումը
- Հաղորդակցության համաշխարհային ֆորում. Ժնևից Երևան
Առնչվող տեսանյութեր
- Արա Սաղաթելյան. Արվում է հնարավորը՝ նվազեցնելու ագրեսիվ տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը