ՀՎԿ-ն ու ՀՅԴ տագնապի մեջ են. «Ժամանակ»
Ազգային անվտանգության ծառայությունը ներքին օգտագործման համար հարցում է իրականացրել և պարզել, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենան՝ ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ՝ ՀՀԿ-ն 48 տոկոսով և «Ծառուկյան» դաշինքը 46 տոկոսով։ Հարցման արդյունքները տագնապ է առաջացրել առավելապես «Հայկական վերածննդի» նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ-ի մոտ։ Այս երկու ուժերը մինչև այս պահը վստահ են եղել, որ իրենց տեղն ապահովված է նոր խորհրդարանում։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
Թերթը հավելել է, որ իշխանությունը իսկապես տագնապած է, որովհետև, եթե այս պատկերը կտրուկ չփոխվի, ապա ընտրություններից շատ չանցած կարող է արտախորհրդարանական հանրային գործողությունների մեծ ալիք ի հայտ գալ, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան