Հայաստանում ռուսական ներդրումների ապահովումը մեր աշխատանքի կարևորագույն ասպեկտն է. Վարդան Տողանյան
Վաղը՝ մարտին 23-ին Հայաստան կժամանի միջին բիզնեսի առաջնորդների ռուսական խումբը: Այսօր տեղի ունեցած մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսական ներդրումների թեմային:
«Վաղը Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահին առընթեր ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից գլխավորվող մեծ խումբ՝ այսպես կոչված, բիզնես առաջնորդների ակումբ՝ բաղկացած 30 անձից: Խումբը գլխավորում է Արտյոմ Ավետիսյանը»։
Դեսպանը նշեց, որ բիզնես առաջնորդները իրենց հայ գործընկերների հետ համատեղ, ուրբաթ օրը կանցկացնեն լիագումար նիստ, նաև այցեր կկատարեն տարբեր ձեռնարկություններ և կքննարկեն տարբեր ներդրումային նախագծեր։
Վարդան Տողանյանը շեշտեց, որ Հայաստանում ռուսական ներդրումների ապահովումն իրենց աշխատանքի կարևորագույն ասպեկտն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան