Մինսկի խումբը պատերազմը կանխելու միակ գործոնն է. Վրաստանում ԱՄՆ դեսպան
ԵԱՀԿ Մինսկի խումբը կարևոր է այն պատճառով, որ սա միակ ճանապարհն է պատերազմը կանխելու: Այս մասին «Jnews» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի Յան Քելլին, ով նախկինում եղել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ:
«Ամենակարևորն այն է, որ չլինի պատերազմ: Որովհետև, եթե լինի պատերազմ ապա շատ դժվար կլինի կանխատեսելը՝ ինչ տեղի կունենա, և ինչպես այն կազդի Վրաստանի վրա: Թեև, ամենակարևորն, իմ կարծիքով, պատերազմը չի բխում ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Ադրբեջանի շահերից: Երկուսն էլ, ցավոք, շահ են փնտրում: Ես չեմ կարծում, որ Բաքուն ցանկանում է պատերազմել: Քանի որ նրանք գիտեն, որ այդ պատերազմը կոչնչացնի իրենց տնտեսությունը: Հայերը ևս չեն ուզում պատերազմ: Ինչո՞ւ է այս պրոցեսում կարևոր Մինսկի խումբը: Քանի որ այս խմբի շնորհիվ կա երկխոսություն Երևանի և Բաքվի միջև: Ես կցանկանայի որ լիներ ավելի շատ երկխոսություն, բայց նրանք խոսում են միմյանց հետ արտգործնախարարների մակարդակով»,-նշել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան