ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ներգրավվել է 171 անձ
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում ԱԺ ընտրությունների շրջանակներում շարունակում է նախընտրական քարոզարշավի մոնիթորինգը։ Այս մասին տեղեկացնում են ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբից։
ԱՊՀ դիտորդների շտաբի ղեկավար Ե. Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յան Պետերսենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշվի ընթացքին առնչվող հարցեր, պայմանավորվել ընտրությունների օրը աշխատանքային կապ պահելու և առաքելությունների ղեկավարների հանդիպման շուրջ։
ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ներգրավվել է 171 անձ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկտանից, ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական ասամբլեայից, ԱՊՀ գործադիր կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին