ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է
Hraparak-ն այսօր գրել է պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին, մինչդեռ Բաբայանի ձերբակալության մասին Ազգային անվտանգության ծառայությունը լռում է. պաշտոնական հաղորդագրություն առայժմ չկա։ Ծառայության մամուլի քարտուղարն էլ հեռախոսազանգերին չի պատասխանում:
Սամվել Բաբայանի հեռախոսահամարն անհասանելի է: ՕՐՕ դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանն ասաց, տեղեկություններ չունի:
Ավելի վաղ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել էին, որ մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան